09:22  ,  4 մայիսի, 2012

Մոուրինյո. Ֆուտբոլի պատմության մեջ «Ռեալի» նման ակումբ չի եղել

Ֆուտբոլի պատմության մեջ «Ռեալի» նման ակումբ չի եղել, հայտարարել է Իսպանիայի նորընծա չեմպիոնների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Ես հաղթել եմ չորս երկրների առաջնություններում: Դրանք ամենակարեւոր առաջնություններն էին ինձ համար: Իսպանիայից բացի այլ առաջնությունում ինձ դրսեւորելու հավակնություն ես չունեմ:

Ինչ վերաբերում է «Ռեալի» խաղին, ապա ասեմ, որ իմ թիմը ցուցադրում է լավագույն ֆուտբոլն աշխարհում: Ֆուտբոլի պատմության մեջ «Ռեալի» նման ակումբ չի եղել:

Կան անհասկացողներ, որոնք կարծում են, թե պետք է միայն մեկ ոճով խաղալ: Սակայն աշխարհում չկա միայն մեկ խաղաոճ: Նրանք ֆուտբոլը հասկանում են Google-ի մակարդակով: Շատ են խոսում, բայց ոչինչ չեն հասկանում», - Մոուրինյոյի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում