09:01  ,  4 մայիսի, 2012

Սերխիո Ագուերոն` «Մանչեսթեր Սիթիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ

23-ամյա արգենտինացի ռմբարկու Սերխիո Ագուերոն ճանաչվել է «Մանչեսթեր Սիթիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ: «Սիթիի» ղեկավարությունը պարգեւատրության հատուկ արարողություն է կազմակերպել:

Թիմի երկրպագուներն են Ագուերոյին ճանաչել լավագույնը: Խաղադաշտից դուրս թիմակիցների հետ լավագույն աշխատանքի համար մրցանակը ստացել է Վինսան Կամպանին: Դավիդ Սիլվան ճանաչվել է թիմի լավագույն խաղարկող, հաղորդում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում