17:22  ,  25 փետրվարի, 2014

«Ֆիորենտինայի» կիսապաշտպանը 4 խաղով որակազրկվել է մրցավարին հրելու համար

Իտալական «Ֆիորենտինայի» իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոն որակազրկվել է 4 խաղով: Վալերոն պատժվել է «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարին հրելու համար: Նա խաղադաշտից հեռացվել էր «Պարմայի» կիսապաշտպան Ջանի Մունարիի հետ բախման պատճառով, փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Այդ խաղում Մունարին նույնպես տսացել էր կարմիր քարտ, սակայն նա որակազրկվել է ընդմանեը մեկ խաղով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում