02:22  ,  4 մայիսի, 2012

«Ֆիորենտինան» պատժեց Լյայիչին

Իտալական «Ֆիորենտինան» մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը որակազրկել է սերբ կիսապաշտպան Ադեմ Լյայիչին, հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Նովարայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում, երբ «Ֆիորենտինան» պարտվում էր 0:2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Դելիո Ռոսին փախարինել էր Լյայիչին: 20-ամյա ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել, ինչը զայրացրել էր իտալացի մարզիչին:  

Հանդիպումից ամնիջապես հետո Դելիո Ռոսին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից Լյայիչին բռունցքներով հարվածելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով