01:47  ,  4 մայիսի, 2012

Ռունին՝ Պրեմյեր լիգայի 20-րդ դարի լավագույն գոլի հեղինակ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի՝ 2010/11 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գնդակը երկրպագուների կողմից ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի 20-րդ դարի լավագույն գոլ, հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Ռունիի խփած գոլի շնորհիվ «Յունայթեդը» հաղթեց մանչեսթերյան դերբիում:

Երկրորդ տեղում է հայտնվել Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Դենիս Բերգկամպի ֆանտաստիկ գոլը: 2002-ին հոլանդացին գեղեցիկ գոլ խփեց «Նյուքասլի» դարպասը:

Լավագույն եռյակը եզրափակել է «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկու Թիերի Անրիի՝ 2000թ. «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գեղեցիկ գոլը:

Նմանատիպ հարցում անկացվել էր նաեւ 2002 թվականին: Այն ժամանակ լավագույն գոլ էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմի՝ «Ուիմբլդոնի» դարպասը խփած գոլը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում