01:11  ,  4 մայիսի, 2012

Ալվարո Արբելոա. «Բարսելոնայի» ժամանակն անցել է

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոան վստահ է, որ այս մրցաշրջանում Արքայական ակումբը վերջ կդնի «Բարսելոնայի» գերիշխանությանը:

«Կարծում եմ՝ եկել է մեր ժամանակը: «Բարսելոնայի» գերիշխանությունն արդեն անցյալում է: Մենք ապացուցեցինք, որ այդպիսի մեծագույն թիմի նույնպես կարելի է հաղթել: Դա իմ կյանքի ամենաբարդ դիմակայությունն էր»,- Արբելոայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 32-րդ անգամ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում