11:43  ,  23 փետրվարի, 2012

Բենզեման վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մկանային վնասվածք է ստացել եւ չի կարող խաղադաշտ դուրս գալ 2-3 շաբաթ, գրում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մոսկովյան ԲԿՄԱ-ի հետ արտագնա հանդիպմանը։

Այսպիոսով, հարձակվողը չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության «Ռայո Վալեկանոյի», «Էսպանյոլի» եւ «Բետիսի» հետ խաղերին, ինչպես նաեւ կարող է բաց թողնել ԲԿՄԱ-ի հետ պատասխան մրցավեճը, որը կկայանա մարտի 14-ին Մադրիդում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բենզեման մասնակցել է 21 հանդիպման եւ դարձել է 13 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում