10:42  ,  21 փետրվարի, 2014

Օլաջիդե Ուիլյամսը միացավ «Միկային» (ֆոտո)

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Միկային» միացել է նիգերիացի հարձակվող Օլաջիդե Ահմեդ Ուիլյամսը, փոխանցում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա նիգերիացի հարձակվողը վերջին տարիներին հանդես է եկել ֆիննական «Կուպսում» եւ «Մյուպայում», իսկ դրանից առաջ խաղացել է նաեւ Վիետնամի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Թան Հոայում»: 188 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում:

Ուիլյամսը փետրվարի 21-ին կմասնակցի «Միկա» - «Գեֆլե» ստուգողական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով