17:22  ,  3 մայիսի, 2012

Դանի Ալվեշ. Ես ստացել եմ առաջարկ «Անժիից», բայց ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ մտադիր է կատալոնական ակումբում մնալ մինչեւ 2015 թվականը։

«Այո, ես ստացել եմ առաջարկ «Անժիից», բայց ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում»։ Եթե ակումբը լքելու ցանկություն ունենայի, ապա վաղուց դա արած կլինեի։

Հիմա ես ցանկանում եմ օգնել «Բարսելոնային» վերադարձնել առաջատար դիրքը համաշխարհային ֆուտբոլում։ Մենք պետք է նախապատրաստվենք հաջորդ մրցաշրջանին եւ վերանվաճենք կորցրած դիրքերը», - Ալվեշի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով