11:20  ,  23 փետրվարի, 2012

Մանչինի. Տեւեսը հիմնական կազմին կմիանա մի քանի շաբաթից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է թիմ վերադարձնել Արգենտինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կառլոս Տեւեսին։

«Ուրախ եմ, որ Տեւեսն իր մեջ ուժ գտավ եւ ներողություն խնդրեց իր ոչ պատշաճ պահվածքի համար։ Տեւեսը պետք է վերադարձնի իր լավագույն մարզավիճակը եւ թիմի հիմնական կազմին կմիանա մի քանի շաբաթից»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերին կայացած Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպման ժամանակ Տեւեսը հրաժարվել էր փոխարինման մտնել եւ այդ օրվանից չի հայտնվել խաղադաշտում։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Տեւեսը կարող էր հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», սակայն ոչ մի ակումբ չկարողացավ ձեռք բերել արգենտինացու տրանսֆերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում