09:55  ,  23 փետրվարի, 2012

Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումների ժամանակացույց

Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ից ընդլայնված կազմով հավաք կանցկացնի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, իսկ փետրվարի 28-ին եւ 29-ին Լիմասոլի «Ցիրիոն» ստադիոնում ընկերական հանդիպումներ կանցկացնի Կանադայի եւ Սերբիայի հավաքականների հետ:

ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը տեղեկացնում է, որ Սերբիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա - Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 29-ին՝ ժամը 21:00-ին, հաղորդում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում