16:36  ,  7 փետրվարի, 2014

Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին ֆիլմ կնկարահանվի (ֆոտո)

Logos Film Company ընկերությունը ստորջրյա լողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին ֆիլմ կնկարահանի, փոխանցում է ընկերության կայքը։

Ֆիլմը կկոչվի «20 կյանք»։ Այն նվիրված կլինի աշխարհի 17-ակի չեմպիոնի՝ 1976-ի սեպտեմբերին կատարած սխրանքին։ Կարապետյանը եղբոր հետ կարողացել է Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի 92 ուղեւորներից ափ դուրս բերել 20-ին։ Ֆիլմի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին եւ Օլգա Սինելշիկովան։

Հիշեցնենք, որ 60-ամյա Կարապետյանը մասնակցել է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում