23:02  ,  1 մայիսի, 2012

Պիրոգը հաղթեց ճապոնացի Իշիդային

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դմիտրի Պիրոգը հաջողությամբ պաշտպանեց միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` հաղթելով ճապոնացի Նոբուհիրո Իշիդային:

Մոսկվայում կայացած մենամարտում Պիրոգը հաղթեց միավորներով` 120-108, 119-109, 117-111:

Իշիդան աշխարհի նախկին ժամանակավոր չեմպիոնն է առաջին միջին քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում