22:03  ,  1 մայիսի, 2012

«Ռոման» միավորներ է կորցնում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրի մեկնարկային խաղում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման» ոչ ոքի խաղաց «Կյեւոյի» հետ:

«Կյեւոյի» խաղադաշտում կայացած հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց` 0:0:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ Լուիս Էնրիկեի թիմը 52 միավորով 7-րդ տեղում է: «Կյեւոն» 45 միավորով 12-րդն է:

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում են նաեւ 55-ական միավոր ունեցող «Նապոլին», «Ուդինեզեն», «Ինտերն» ու «Լացիոն», որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Իտալիայի առաջնություն. 36-րդ տուր

«Ռոմա» - «Կյեւո»` 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով