19:40  ,  1 մայիսի, 2012

Ռոյ Հոջսոնն՝ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» մարզիչ Ռոյ Հոջսոնը, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլայի ասոցիացիայի պաշտոնական կայքը։

64-ամյա մասնագետի հետ կնքվել է չորս տարվա պայմանագիր։ Նրա գլխավորությամբ Անգլիայի հավաքականը հանդես կգա Եվրո-2012-ում, 2014թ. աշխարհի առաջնությունում եւ 2016թ. Եվրոպայի առաջնությունում։

Հոջսոնը նախկինում գլխավորել է Շվեյցարիայի, Ֆինլանդիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները։

Ակումբային մակարդակում Հոջսոնը գլխավորել է «Ինտերը», «Բլեքբեռնը», «Գրասհոպերսը», «Կոպենհագենը», «Ֆուլհեմը» եւ «Լիվերպուլը»։

Հիշեցնենք, որ փետրվարին հրաժարական տվեց Անգլիայի հավաքականի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով