18:46  ,  1 մայիսի, 2012

27 տարեկանում մահացել է լողի աշխարհի չեմպիոն Դալե Օենը

ԱՄՆ-ի Ֆլագստաֆ քաղաքում 27 տարեկանում մահացել է լողի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Դալե Օենը, հաղորդում է The Washington Post-ը։

Օենը մահացել է մարզումից հետո։ Լողորդն անգիտակից ընկած է եղել ցնցուղի տակ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը։

Դալե Օենը 2011-ին աշխարհի չեմպիոն էր դարձել 100 մետր բրաս լողաճում։ Նա նորվեգացի միակ աշխարհի չեմպիոնն էր լողում։ Օենը ճանաչվել է Նորվեգայի տարվա մարզիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում