16:55  ,  1 մայիսի, 2012

«Բարսելոնան» ցանկանում է գնել Ֆերնանդո Լյորենտեին

Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն դարձել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։

Sport.es-ի փախանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսիի» հետ անհաջող հանդիպումներից հետո կատալոնացիները վերջնականորեն որոշել են գնել 27-ամյա հարձակվողին։ «Բարսելոնայի» մարզչական շտաբը կարծում է, որ թիմի հարձակողական ներուժը մեծացնելու համար պետք է ձեռք բերել բարձրակարգ կենտրոնական հարձակվողի, որը կկարողանա վտանգավոր գործել նաեւ երկրորդ հարկում։  

Լյորենտեին ձեռք բերելու համար «Բարսելոնան» պետք է պայքարի «Ռեալի» եւ մի շարք անգլիական ակումբների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English