15:09  ,  1 մայիսի, 2012

Վան Բոմելը վերադառնում է ՊՍՎ

Հոլանդիայի հավաքականի եւ իտալական «Միլանի» կիսապաշտպան Մարկ վան Բոմելն ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի հոլանդական ՊՍՎ, հաղորդում է Ad.nl-ը։

Իտալական ակումբը չի պատրաստվում նոր առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին։ Հոլանդացու գործող համաձայնագրի ժամկետը լրանում է ամռանը։

Մրցաշրջանի վերջում Վան Բոմելն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կվերադառնա ՊՍՎ, որի կազմում հանդես է եկել 1999-2005թթ.։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով