13:50  ,  1 մայիսի, 2012

Կայացավ Դուքենդոի կենտրոնական մարզադպրոցի բաց առաջնությունը

Ապրլի 29-ին, Երեւանի Խուլ-համրերի մշակույթի պալատում կայացավ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի Հայաստանի Կենտրոնական մարզադպրոցի բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի,  Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Երեւանի վարչական շրջանների մարզադպրոցների սաները: Առաջնության ժամանակ, 310 մարզիկներ` տարբեր քաշային կարգերում, փորձեցին իրենց ուժերը: Մրցաշարը ընդհանուր առմամբ Point մենամարտի շրջանակներում էր եւ ընթացավ որակավորման երկու ձեւով` ուղեգրային եւ ոչ ուղեգրային:

Ուղեգրային ձեւի մեջ 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք են ստանում մասնակցելու Հայաստանի առաջնություններին, իսկ ոչ ուղեգրայինը` պարզապես փորձ ձեռք բերելու համար է:  Մրցումների կազմակերպիչն էր Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ և կենտրոնական մարզադպրոցի տնօրեն Կարեն Կարապետյանը:

Մրցաշարին ներկա էին Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը եւ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը: Մրցաշարը անցավ բարձր մակարդակով:Մրցաշարը անցկացվեց  SPORT CITY, 1 PRINT  եւ  LIDA ապրանքանիշների հովանու ներքո:

Հիշեցնենք նաեւ, որ սրանից մոտ 20 օր առաջ Դուքենդո ֆեդերացիայի` Հրազդանի մասնաճյուղի սան Արտակ Ռաֆայելյանը  համալրեց գինեսի ռեկորդակիրների շարքը կատարելով ռեկորդային քանակով որովայնի հրում վարժություն: Վերջինս մրցաշարի  ընթացքում պարգեւատրվեց հատուկ մրցանակով` դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի կողմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում