13:35  ,  1 մայիսի, 2012

Կեյտան գողացել է մրցանակային գումարները խաղից առաջ

Պորտուգալական «Լեյրիա» թիմի կիսապաշտպան Ալֆուսեյնի Կեյտան երկրի առաջնության 28-րդ տուրում «Ֆեյրենսեի» հետ խաղից (0:4) առաջ գողացել է մրցանակային գումարներով պայուսակը:

«Կեյտան գողացել է պայուսակը, որում 6 հազար եվրո է եղել եւ փախել է համազգեստով: Նրան ինչ-որ մեկն օգնել է, մարզադաշտից դուրս ինչ-որ մեկը մեքենայով սպասել է նրան»,- ակումբի նախագահ Ժոաո Բարտոլոմեուի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

Նշենք, որ «Լեյրիայի» 16 ֆուտբոլիստներ գործադուլ են հայտարարել, քանի որ արդեն 2 ամիս աշխատավարձ չեն ստացել: Նրանք չեն մասնակցել «Ֆեյրենսեի» հետ խաղին: Նրանց փոխարեն դաշտ են դուրս եկել թիմի երկրորդ կազմի 8 երիտասարդներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով