Ղազախստանում մեկնարկած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում անհաջող է հանդես եկել աշխարհի չեմպիոն Արսեն Խանջյանը, հաղորդում է Rsport-ը: Ռուսաստանը ներկայացնող մարզիկը 90 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչ գոտեմարտում պարտվել է Թուրքմենստանի պատվիրակ Նուրալի Յալկապովին:
Ալմաթիում ընթացող մրցաշարի մասնակցում են նաեւ Հայաստանի սամբիստները՝ աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը եւ Մարտին Միրզոյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում