09:36  ,  1 մայիսի, 2012

ՊՍԺ-ն 74 միլիոն է առաջարկել Հալկի համար

Ֆրանսիայի առաջատար ակումբներից մեկը՝ Փարիզի «Պարի Սեն Ժերմենը», շարունակում է հետաքրքրվել պորտուգալական «Պորտուի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկի ծառայություններով:

L'Equipe-ը հայտնում է, որ ապրիլի 30-ին երկու ակումբների ներկայացուցիչները հանդիպել են Փարիզում: Պորտուգալական կողմը 74 միլիոն եվրո են առաջարկել բրազիլացու համար:

Հալկի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Լոնդոնի «Չելսին», որը 64 միլիոն եվրո է առաջարկել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:

Հալկի պայմանագիրը «Պուրտուի» հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում