10:02  ,  1 մայիսի, 2012

Ռոբերտո Մանչինի. «Յունայթեդն» ինքն իրեն թակարդը գցեց

Մանչեսթերյան դերբիից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է «Յունայթեդի» հետ խաղից ստացած տպավորությունների մասին:

«Մրցակցի հիմնական սխալն այն էր, որ նրանք խաղում էին ոչ ոքի արդյունքի, իսկ մենք` հաղթանակի համար: Նրանք գիտեին, որ ոչ ոքիի դեպքում էլ կդառնան չեմպիոն: Իսկ մեր հաղթանակով ամեն ինչ փոխվեց: Այժմ ամեն ինչ մեր ձեռքում է: Մենք ցանկանում էինք այս հաղթանակը: Այս հաղթանակը փակեց մանկական երազանքների եւ չկայացած թիմի մասին ակնարկողների բերանը: Ֆուտբոլն իսկական խելահեղություն է: Այժմ մենք պետք է պարզապես ավարտենք մեր գործը: Առաջնությունը դեռ ավարտված չէ», - Մանչինիի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Մանչինիի թիմը հաղթեց 1:0 հաշվով: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Սիթին» 83 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ «Յունայթեդը», որը զիջում է գոլերի տարբերությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում