02:07  ,  1 մայիսի, 2012

Ալեքս Ֆերգյուսոն. Ծանր հարված էր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը BBC-ին տված հարցազրույցում  պատմել է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից ստացած (0:1) տպավորությունների մասին:

«Նրանք ավելի հաճախ էին սպառնում մեր դարպասին, իսկ մենք չկարողացանք բավարար չափով անհանգստացնել նրանց դարպասապահին: Սա ծանր հարված է մեր չեմպիոնական հավակնություններին: Բայց մենք դեռ երկու հանդիպում ունենք», - ասել է շոտլանդացին:

1:0 հաշվով հաղթանակը հնարավորություն տվեց «Սիթիին» միավորներով հավասարվել  «Յունայթեդին» եւ գլխավորել մրցաշարային աղյուսակը գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ:

Վերջին երկու տուրերում Մանչինիի թիմը պետք է խաղա «Նյուքասլի» եւ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի», իսկ Ֆերգյուսոնի թիմը` «Սուոնսիի» եւ «Սանդերլենդի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում