01:16  ,  1 մայիսի, 2012

Մանչեսթերյան դերբին՝ «Սիթիի» հաղթանակով

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրում կայացավ մանչեսթերյան դերբին: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդին»: Դաշտի տերերը հաղթեցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց Բելգիայի հավաքականի պաշտպան Վենսան Կոմպանին:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդն» ունեն 83-ական միավոր, սակայն Ռոբերտո Մանչինիի թիմն առաջին տեղում է խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ:

Անգլիայի առաջնություն. 36-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Կոմպանի, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում