14:08  ,  23 հունվարի, 2014

Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը կհանդիպեն Նորվեգիայում

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը հուլիսի 2-13-ը կմասնակցի Նորվեգիայի տարբեր քաղաքներում անցկացվելիք շախմատային մրցաշարին:

Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը, բուլղարացի Վեսելին Թոփալովը, ռուսասատանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Պյոտր Սվիդլերը ու իտալացի Ֆաբիանո Կարուանան: Մրցաշարի եւս չորս մասնակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ, փոխանցում է armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում