00:51  ,  13 հունվարի, 2014

11 Էյսեբիոներ հաղթեցին «Պորտուին» (ֆոտո)

«Բենֆիկայի» եւ «Պորտուի» միջեւ Պորտուգալիայի առաջնության 15-րդ տուրի խաղից առաջ Լիսաբոնի «Էստադիո դա Լուշ» ստադիոնում գտնվող երկրպագուներն ու ֆուտբոլիստները հարգել լեգենդար հարձակվող Էյսեբիոյի հիշատակը: «Բենֆիկան» առավելության է հասել 2:0 հաշվով:

Լիսաբոնում կայացած խաղում «Բենֆիկայի» ֆուտբոլիստների մարզաշապիկներին իրենց անունների փոխարեն գրված է եղել Էյսեբիոյի անունը:

Հիշեցնենք, որ 71-ամյա Էյսեբիոն մահացել էր սրտի նոպայի հետեւանքով: 15 տարի «Բենֆիկայում» հանդես գալու ընթացքում Էյսեբիոն 11 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, երեք անգամ՝ փոխչեմպիոն, հռչակվել է եվրոպական չեմպիոնների գավաթակիր, երեք անգամ խաղացել է այդ մրցաշարի եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում