11:52  ,  9 հունվարի, 2014

IFFHS. «Բավարիան»՝ աշխարհի լավագույն ակումբ

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ակումբների համաշխարհային դասակարգման աղյուսակը, փոխանցում է IFFHS-ի կայքը։ 

2013-ի աշխարհի լավագույն ակումբ է ճանաչվել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում հաղթել է Գերմանիայի առաջնությունում, դարձել է Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, նվաճել Գերմանիայի Գավաթը եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին» երրորդն է։ Մադրիդի «Աթլետիկոն» չորրորդն է, կատալոնական «Բարսելոնան» եզրափակել է լավագույն հնգյակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում