22:22  ,  28 ապրիլի, 2012

Ուկրաինայի Գավաթ. եզրափակիչում՝ «Շախտյոր» - «Մետալուրգ»

Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Դոնեցկի «Մետալուրգը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Լվովի «Կարպատներին» եւ դուրս եկավ եզրափակիչ:

Դոնեցկում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակի վերջնամասում «Կարպատների» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, սակայն «Մետալուրգի» կիսապաշտպան Նիկոլայ Մորոզյուկի հարվածից հետո հիանալի խաղաց մակեդոնացի դարպասապահ Մարտին Բագատինովը: Գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին «Մետալուրգի» ֆուտբոլիստները:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Գեւորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում էին եւ մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: Ղազարյանն անվրեպ իրացրեց հետխաղյա 11 մետրանոցը, իսկ Մկրտչյանի հարվածը դարպասապահը հետ մղեց:

Եզրափակիչում «Մետալուրգի» մրցակիցը կլինի Դոնեցկի «Շախտյորը»:

Նշենք, որ անկախ եզրափակիչ հանդիպման արդյունքից, «Մետալուրգը» հաջորդ մրցաշրջանում կխաղա եվրագավաթներում:

Ուկրաինայի Գավաթ. կիսաեզրափակիչ

«Մետալուրգ» - «Կարպատներ»՝ 0:0

11 մետրանոցներ՝ 7:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում