22:10  ,  28 ապրիլի, 2012

«Զենիթը»՝ ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության ավարտից երեք տուր առաջ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Դինամոյի» համար՝ պահպանելով երկրի չեմպիոնի տիտղոսը: «Զենիթը» երրորդ անգամ հռչակվեց Պրեմյեր լիգայի չեմպիոն:

41-րդ տուրում պետերբուրգցիները սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեցին հենց «Դինամոյին»: Դաշտի տերերի կազմում մեկական գնդակ խփեցին Ռուսաստանի հավաքականի խաղացողներ Ռոման Շիրոկովն ու Ալեքսանդր Կերժակովը: Դինամոյականներից աչքի ընկավ մոլդովացի պաշտպան Ալեքսանդր Եպուրյանուն: 

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» պահեստայինների թվում էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը:

Այս հաղթանակից հետո Լուչիանո Սպալետիի թիմը վաստակեց 84 միավոր՝ երկրոդ տեղում գտնվող «Դինամոյին» նկատմամբ առավելությունը հասցնելով 15 միավորի:

Ռուսաստանի առաջնություն. 41-րդ տուր

Ա խումբ

«Զենիթ» - «Դինամո»՝ 2:1

Շիրոկով, 30, Կերժակով, 36 (11մ.) – Եպուրյանու, 43

Հեռացում՝ Զիրյանով, 56 («Զենիթ»)

ԲԿՄԱ – «Սպարտակ Մ.»՝ 2:1

Արի, 24 (ինքնագոլ), Տոշիչ, 57 – Ձյուբա, 44

Հեռացում՝ Դմիտրի Կոմբարով, 81 («Սպարտակ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում