22:02  ,  28 ապրիլի, 2012

Խիխոնի «Սպորտինգը» երեք գոլ խփեց Կատալոնիայում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Խիխոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց կատալոնական «Էսպանյոլի» դարպասը:

Մեկական գնդակ խփեցին արգենտինացի հարձակվող Օսկար Տրեխոն, իսպանացի ռմբարկու Ադրիան Կոլունգան ու խորվաթ հարձակվող Մատե Բիլիչը:

«Էսպանյոլը» 45 միավորով 11-րդ տեղում է, իսկ «Սպորտինգը» 34 միավորով 18-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 36-րդ տուր

«Էսպանյոլ» - «Սպորտինգ Խ.»՝ 0:3

Կոլունգա, 48, Տրեխո, 71, Բիլիչ, 81

«Խետաֆե» - «Մալյորկա»՝ 1:3

Ալեքսիս, 90 – Վիկտոր, 30, Ալֆարո, 68, Համեդ, 78


 

«Լեւանտե» - «Գրանադա»՝ 3:1

Կոնե, 46, Տորես, 74, Վալդո, 84 – Իգալո, 67


 

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռասինգ»՝ 3:0

Գրիզման, 47, 70, Ագիրեչե, 83


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում