21:01  ,  28 ապրիլի, 2012

«Սաութհեմփթոնը» վերադառնում է Անգլիայի Պրեմյեր լիգա

Ֆուտբոլի Անգլիայի Չեմպիոնշիփի (առաջին դիվիզիոն) վերջին՝ 46-րդ տուրում «Սաութհեմփթոնը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Քովենթրիի» դարպասը: «Սաութհեմփթոնն» ապահովեց երկրորդ տեղը եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Պրեմյեր լիգայում: «Սաութհեմփթոնը» Պրեմյեր լիգայից դուրս էր մնացել 2005 թվականին:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի ուղեգիր էր ձեռք բերել նաեւ «Ռեդինգը»:

Վերջին ուղեգրի համար կպայքարեն «Վեսթ Հեմը», «Բիրմինգհեմը», «Բլեքպուլն» ու «Կարդիֆ Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում