20:16  ,  28 ապրիլի, 2012

«Արսենալն» ու «Նյուքասլը» միավորներ են կորցնում

Անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում երրորդ տեղում գտնվող «Արսենալը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Սթոք Սիթիի» հետ:

Խաղի 9-րդ րոպեին անգլիացի հարձակվող Պիտեր Կրաուչն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն րոպեներ անց հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսին հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին՝ 1:1:

Չորրորդ տեղի համար պայքարող «Նյուքասլը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց «Ուիգանին»: Դաշտի տերերի կազմում դուլբի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Մոզեսը: Մեկական անգամ աչքի ընկան շոտլանդացի կիսապաշտպան Շոն Մելոունին ու արգենտինացի հարձակվող Ֆրանկո Դի Սանտոն:

Անգլիայի առաջնություն. 36-րդ տուր

«Սթոք Սիթի» - «Արսենալ»՝ 1:1

Կրաուչ, 9 – Վան Պերսի, 15

«Էվերտոն» - «Ֆուլհեմ»՝ 4:0

Էլավիչ, 7 (11մ.), 40, Ֆելայնի, 16, Հեհիլ, 60


 

«Ուիգան» - «Նյուքասլ»՝ 4:0

Մոզես, 13, 15, Մելոունի, 36, Դի Սանտո, 45


 

«Սանդերլենդ» - «Բոլթոն»՝ 2:2

Բենդտներ 36, Մակքլին, 55 – Դեյվիս, 26, 71


 

«Սուոնսի» - «Վուլվերհեմփթոն»՝ 4:4

Օրլանդի, 1, Ալեն, 4, Դայեր, 15, Գրեմ, 31 – Ֆլետչեր, 29, Ջարվիս, 33, 69, Էդվարդս 54


 

«Վեստ Բրոմվիչ» – «Աստոն Վիլա»՝ 0:0


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում