20:01  ,  28 ապրիլի, 2012

Մարկոսի գեղեցիկ գոլը մեկ միավոր պարգեւեց «Կուբանին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրում Ա խմբում ընդգրկված Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Կազանի «Ռուբինի» հետ:

Հանդիպման հաշիվը բացվեց 69-րդ րոպեին: Անհատական բարձր վարպետություն դրսեւորելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ենթահարձակվող Մարկոս Պիզելին գրավեց դաշտի տերերի դարպասը՝ առաջ մղելով «Կուբանին»: Սակայն կրասնոդարցիներին չհաջողվեց պահպանել հաղթանական հաշիվը: Խաղի ավարտից 6 րոպե առաջ հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց «Ռուբինի» իսրայելցի կիսապաշտպան Բիբրաս Նատխոն: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Մարկոսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Մարկոսը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում իր առաջին գոլը նույնպես խփել էր «Ռուբինի» դարպասը:

«Կուբանը» 58 միավորով 8-րդ տեղում է: «Ռուբինը» 64 միավորով 7-րդն է:

Ռուսաստանի առաջնության 41-րդ տուր

Ա խումբ

«Ռուբին» - «Կուբան»՝ 1:1

Նատխո, 84 (11մ.) – Մարկոս, 69

«Անժի» - «Լոկոմոտիվ»՝ 3:1

Բուրլակ, 25 (ինքնագոլ), Էտո՛Օ, 64, 90 – Գլուշակով, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում