19:42  ,  28 ապրիլի, 2012

Բունդեսլիգա. առաջին քառյակը հայտնի է

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 5:2 հաշվով առավելության հասավ վերջին տեղում ամրապնդված «Կայզերսլաուտերնի» նկատմամբ: Չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պարագվայի հավաքականի հարձակվող Լուկաս Բարիոսը:

Երկրորդ տեղն ապահոված Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասը: Մեկական գոլ խփեցին Գերմանիայի հավաքականի խաղացողներ Մարիո Գոմեսն ու Թոմաս Մյուլերը:

Վերջին տուրից առաջ երրորդ տեղն ապահովեց Գելզենկիրխենի «Շալկեն», իսկ չորրորդ տեղը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: 

«Կայզերսլաուտերնը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա երկրորդ Բունդեսլիգայում: «Քյոլն» ու «Հերտան» կպայքարեն 14-րդ տեղի համար: 14-րդ տեղ գրաված թիմն անցումային հանդիպումներ կանցկացնի երկրորդ Բունդեսլիգայի երրորդ թիմի հետ:

Գերմանիայի առաջնություն. 34-րդ տուր

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 2:0

Գոմես, 32, Մյուլեր, 90

«Հոֆենհայմ» - «Նյուրնբերգ»՝ 2:3

Բեկ, 22, Բրեդֆեյդ, 88 – Պեկհարտ, 9, 71, Դիդավի, 45

«Բորուսիա Մ.» - «Աուգսբուրգ»՝ 0:0

«Վոլֆսբուրգ» - «Վերդեր»՝ 3:1

Սալիհամիջիչ, 40, Հելմես, 66, 88 – Ռոզենբերգ, 45

«Համբուրգ» - «Մայնց»՝ 0:0

«Բայեր» - «Հանովեր»՝ 1:0

Կիսլինգ, 75

«Շալկե» - «Հերտա»՝ 4:0

Հունտելար, 32, 88, Հոլթբի, 37, Ռաուլ, 84

«Ֆրայբուրգ» - «Քյոլն»՝ 4:1

Մույջա, 36, Գեդե, 54, Կալիջուրի, 84, Ֆրայս, 90 – Պոդոլսկի, 47

«Կայզերսլաուտերն» - «Բորուսիա Դ.»՝ 2:5

Սանտանա, 16 (ինքնագոլ), Դե Բիտ, 49 – Բարիոս, 18, 26, 55, Գյոտցե, 33, Պերիշիչ, 77


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում