19:27  ,  28 ապրիլի, 2012

Արոնյան – Կրամնիկ՝ 3:3

Ցյուրիխում ավարտվեց Լեւոն Արոնյան (2820) – Վլադիմիր Կրամնիկ (2801, Ռուսաստան) ընկերական մրցախաղի: Վերջին՝ 6-րդ դասական պարտիայում գրոսմայստերները ոչ ոքի խաղացին:

Մրցախաղն ավարտվեց 43-րդ քայլում: Ընդհանուր հաշիվը հավասար է՝ 3:3:

Հիշեցնենք, որ առաջին պարտիայում հայ գրոսմայստերը հաղթել էր սեւ խաղաքարերով, սակայն երրորդ պարտիայում Կրամնիկը հավասարեցրեց հաշիվը: Մնացած չորս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով