18:34  ,  28 ապրիլի, 2012

Հայաստան - Հունգարիա՝ 0:5

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն անհաջող է մեկնարկել Ալմա Աթիում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարում:

Առաջին խաղում Հայաստանի թիմը 0:5 հաշվով պարտվել է Հունգարիայի հավաքականին:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ղազախստանի, Հունգարիայի եւ Թուրքմենստանի թիմերը:

Ապրիլի 28-ին Ռոման Սիմոնյանի թիմն ուժերը կչափի Թուրքմենստանի հավաքականի հետ: Առաջին տուրում Թուրքմենստանը 1:4 հաշվով պարտվել է Ղազախստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով