17:51  ,  28 ապրիլի, 2012

«Բանանցն» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Բանանցը» սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 51-րդ րոպեին Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Կարապետյանը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Բանանցին»: 75-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը 11 մետրանոց հարվածով կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո Ռաֆայել Նազարյանի թիմը վաստակեց 7 միավոր եւ բարձրացավ չորրորդ տեղ: «Արարատը» երեք միավորով 7-րդն է:

Հայաստանի առաջնություն. 6-րդ տուր

«Բանանց» - «Արարատ»՝ 2:0

Գեւորգ Կարապետյան, 51, Հովհաննես Համբարձումյան, 75 (11մ.)

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով