17:48  ,  28 ապրիլի, 2012

«Փյունիկն» ու «Միկան» բաժանվեցին խաղաղությամբ

Երեւանի «Փյունիկն» ու «Միկան» ոչ ոքի խաղացին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում:

Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց:

Մինչեւ այս տուրը 100 տոկոսանոց արդյունք ցուցադրած «Միկան» 13 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» հինգ միավորով 6-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին նախատեսված Բարձրագույն խմբի 6-րդ տուրի՝ «Իմպուլս» - «Ուլիս» եւ «Գանձասար» - «Շիրակ» հանդիպումները հետաձգվել են: Վաղը՝ ապրիլի 29-ին, «Շիրակն» ու «Իմպուլսը» կվիճարկեն Հայաստանի Գավաթը:

Հայաստանի առաջնություն. 6-րդ տուր

«Փյունիկ» - «Միկա»՝ 0:0

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով