16:10  ,  28 ապրիլի, 2012

Կլիչկո. Գերմանիայում զանգվածաբար վերադարձնում են Եվրո-2012-ի տոմսերը

WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է շտապ հետաքննել Դնեպրոպետրովսկի ահաբեկչությունը եւ պարզաբանում տալ, այլապես Եվրո-2012-ին բազմաթիվ ֆուտոբլսերների կհրաժարվեն ժամանել Ուկրաինա:

«Ինձ Գերմանիայից հայտնել են, որ այնտեղ մասսայական անհանգստությունն է եւ զանգավածաբր վերադարձնում են Եվրո-2012-ի տոմսերը:

Սեղմ ժամկետներում պետք է տալ բոլոր հարցերի պատասխանը, այլապես մենք կհայտնվեն ոչ այնքան լավ իրավիճակում», - «Ուկրաինա» հեռուստաալիքի «Շուստեր live» հաղորդման ժամանակ հայտարարել է Կլիչկոն:

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Դնեպրոպետրովսկի պայթյունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Ուկրաինայի հեղինակության վրա Եվրո-2012-ից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով