14:46  ,  28 ապրիլի, 2012

Բեքհեմի դուստրը մեկ միլիոն դոլարի առաջարկ է ստացել

Մանկական հագուստի եւ նվերների վաճառքի «My 1st Years» ամերիկյան ընկերությունը Բեքհեմների ընտանիքին առաջարկել է նրանց մեկ տարին չբոլորած դուստր Հարպեր Սեւենին դառնալ բրենդի ներկայացուցիչը:

Գործարքի գումարի չափը չի հրապարակվում: Սակայն հայտնի է, որ գործնական առաջարակը ստացել է Վիկտորյա Բեքհեմը:

Երեխային ուղղված նամակում «My 1st Years» ընկերությունը գրել է.

«Ընկերությունը կարծում է, որ արդեն եկել է նորաձեւության ոլորտում կարիերադ սկսելու ժամանակը: Օրենքների պատճառով մենք չեն կարող պակմանագիր կնքել անձամբ քեզ հետ: Մենք ստիպված կլինեն այս նամակի պատճենն ուղարկել ծնողներիդ: Մենք պատրաստ ենք մեր բրենդի հետ համագործակցության համար վճարել քո առաջին միլիոնը», - նամակից հատված է ներկայացրել USA Today-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով