14:55  ,  28 ապրիլի, 2012

«Ինտերը» 15 միլիոն եւ երեք խաղացողների է առաջարկում Լավեսիի համար

Իտալական «Ինտերն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Արգենտինայի հավաքականի եւ «Նապոլիի» հարձակվող Էսեքել Լավեսիին:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ միլանյան ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի համար, ինչպես նաեւ «Նապոլիին» տրամադրել մակեդոնացի հարձակվող Գորան Պանդեւին, նիգերիացի կիսապաշտպան Ջոել Օբիին եւ իտալացի պաշտպան Մարկո Ֆարոնիին:

Սպասվում է, որ «Նապոլին» կմերժի «Ինտերի» առաջարկը, քանի որ նեապոլցիները ցանկանում են 32 միլիոն եվրո ստանալ Լավեսիի տրանսֆերի համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում է Մախաչկալայի «Անժին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով