14:22  ,  28 ապրիլի, 2012

«Չելսին», «Ինտերը», ՊՍԺ-ն ու «Լիոնը» ցանկանում են ձեռք բերել Իգուաինին

Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինն ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ Արքայական ակումբից: Արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին», «Ինտերը», ՊՍԺ-ն ու «Լիոնը», տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իգուայինի գործակալ Նորբերտո Ռեկանսոսն առաջիկայում կհանդիպի «Ռեալի» ղեկավարության հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագայի հետ կապված հարցերը:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա արգենտինացին «Ռեալի» կազմում անցկացրել է 34 պաշտոնական հանդիպում եւ դարձել է 21 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում