13:40  ,  28 ապրիլի, 2012

Adidas-ը տարեկան 40 միլիոն կվճարի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Adidas սպորտային հագուստի ընկերության հետ մինչեւ 2020 թվականը: Նոր պայմանագրով Արքայական ակումբը տարեկան 40 միլիո եվրո կստանա տեխնիկական հովանավորից, հաղորդում է Marca-ն:

Այդ ցուցանիշով «Ռեալն» առաջին տեղում է: Երկրորդը «Բարսելոնան» է: Nike ընկերությունը տարեկան 30 միլիոն եվրո է վճարում կատալոնական ակումբին:

«Ռեալը» 1998 թվականից է համագործակցում Adidas-ի հետ: Գործող պայմանագրով մադրիդցիները ստանում են տարեկան 35 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում