13:38  ,  28 ապրիլի, 2012

Մոուրինյոն կազմել է ամառային գնումների ցուցակը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմն ուժեղացնել յոթ նորեկներով: Պորտուգալացի մասնագետը կազմել է թեկնածուների ցուցակը:

Մոուրինյոն փնտրում է բարձրակարգ դարպասապահի, որն անհրաժեշտության դեպքում կկարողանա փոխարինել Իկեր Կասիլյասին: Բելգիացի Տիբո Կուրտուան հավանական թեկնածուներից մեկն է: Նա Լոնդոնի «Չելսիի» դարպասապահն է, սակայն վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Աթլետիկոյում»:

Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել նաեւ պաշտպանության երեք խաղացողների` աջ պաշտպանի եւ երկու կենտրոնական պաշտպանների:

Կիսապաշտպանությունում Արքայական ակումբի նպատակներից մեկը «Աթլետիկոյի» խաղացող Չավի Մարտինեսն է:

Հարձակման գծում ամենայն հավանականությամբ թիմը կլքի Գոնսալո Իգուաինը: Նրա դիրքում Մոուրինյոն ցանկանում է տեսնել Սերխիո Ագուերոյին, որը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:

Ամռանը «Ռեալը» հավանաբար կլքեն Լասանա Դիարան, Համիթ Ալթինթոփը, Ռիկարդու Կարվալյուն, Ռաուլ Ալբիոլը եւ Կական, հաղորդում է  AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով