13:03  ,  28 ապրիլի, 2012

Մանչինին ցանկանում է գլխավորել Անգլիայի հավաքականը

Ես շարունակում եմ լինել հավակնոտ եւ չեմ թաքցնում, որ կցանկանայի մարզել որեւէ ազգային հավաքական, օրինակ` Անգլիայինը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է ապրիլի 30-ին «Յունայթեդի» հետ կայանալիք դերբիից առաջ:  

«Ես չեմ նյարդայնանում, ամեն ինչ մեզնից է կախված: Եթե խաղացողները ցանկանում են` նրանք կհաղթեն: Անհանգստանալու պատճառ չունեմ: Մենք պայքարում ենք տիտղոսի համար մրցաշրջանի սկսզբից: Հնարավոր չէ կարճ ժամանակում ստեղծել թիմ, որը կնվաճեր ամեն ինչ: Երկու տարում «Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգա: Դա արդեն դրական արդյունք է:

Երբ թիմ ես գլխավորում` ժամանակ է գնում յուրաքանչյուր ֆուտբոլիստին ճանաչելու վրա: Բայց ես շարունակում եմ լինել հավակնոտ եւ չեմ թաքցնում, որ կցանկանայի մարզել որեւէ ազգային հավաքական, օրինակ` Անգլիայինը», - Մանչինիի խոսքը մեջվերում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում