09:52  ,  23 դեկտեմբերի, 2013

«Բարսելոնան»՝ աշխարհի ամենաթանկ ակումբ

Pluri Consultoria ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ակումբների վարկանիշային ցուցակը, որը կազմվել է ֆուտբոլիստների ընդհանուր արժեքի հաշվարկով։ Առաջին տեղը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնան», որի ֆուտբոլիստների արժեքը կազմում է 600.1 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» 575.3 միլիոնով երկրորդն է։ Լավագույն եռյակը 493.2 միլիոն եվրոյով եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։ Չորրորդ եւ հինգերորդ տեղերում են անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ Լոնդոնի «Չելսին»։

Աշխարհի ամենաթանկ ակումբներ

1 (1). «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 600,1 միլիոն եվրո

2 (2). «Ռեալ» (Իսպանիա)՝ 575,3

3 (5). «Բավարիա» (Գերմանիա)՝ 493,2

4 (3). «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 479,2

5 (6). «Չելսի» (Անգլիա)՝ 451,2

6 (4). «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 394,1

7 (9). «Արսենալ» (Անգլիա)՝ 364,8

8 (8). «Յուվենտուս» (Իտալիա)՝ 364,0

9 (7). ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 363,7

10 (10). «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 321,2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English