12:01  ,  28 ապրիլի, 2012

«Բարսելոնան» կմեկնի Թաիլանդ

«Բարսելոնան» 15 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Թաիլանդի «Thai Beverage» ընկերության հետ:

Նախատեսվում է, որ 2013-ին կատալոնական ակումբը շրջագայության կմեկնի Թաիլանդ:

«Մենք շատ ուրախ ենք, որ Թաիլանդը դարձավ առաջին ասիական երկիրը, որն աջակցում է մեզ: Սա լավ հնարավորություն է` մեր երկրպագուների շարքերը համալրել Թաիլանդի ֆուտբոլասերներով:

Այժմ մենք ավելի շատ երկրպագուներ ունենք Ասիայում, քան Եվրոպայում: Առաջիկա 20 տարիներին մենք կկենտրոնանանք այդ տարածաշրջանի վրա», - ակումբի փոխնախագահ Խավյեր Ֆաուսի խոսքը մեջբերում է The Nation-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով