11:04  ,  28 ապրիլի, 2012

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները` Պեպ Գվարդիոլայի մասին

Խոսեպ Գվարդիոլայի հրաժեշտի մամուլի ասուլիսից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ներկայացրել են իրենց տպավորությունները:

Խերարդ Պիկեն Twitter-ում գրել է. «Շնորհակալություն Պեպ: Հաղթանակների, ուրախության չորս տարի, եւ ամենակարեւորը ինձ խաղացող դարձրած ֆուտբոլային դասերի չորս տարի»:

Պույոլը նույնպես Twitter-ում կարճ գրառում է արել. «Շնորհակալություն: Դու մեզ ուղղություն ցույց տվեցիր ոչ միայն ֆուտբոլում, այլ նաեւ կյանքում»:

Անդրես Ինյեստա. «Հուսով եմ` ես կկարողանամ մայիսի 25-ին քեզ նվիրել Իսպանիայի գավաթը: Շնորհակալություն: Գվարդիոլան է ինձ դարձրել այն ֆուտբոլիստը, որն այսօր եմ»:

Սեսկ Ֆաբրեգաս. «Թեեւ մեկ տարի եմ խաղացել նրա ղեկավարությամբ, սակայն տպավորություն է, թե չորս տարի է արդեն: Գվարդիոլան մարզիչի էտալոն է, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մարդկային տեսանկյունից»:

Դանի Ալվեշ. «Շատ տխուր է: Պեպը միշտ մեզ հետ եղել է հարազատի նման: Նա մեզ տվել է ֆուտբոլային բազմաթիվ դասեր: Նա մեր կյանքում մարզիչից բացի, ընկեր է, որը մարդկային վերաբերմունք ուներ մեզ եւ մեր խնդիրներին նաեւ խաղադաշտից դուրս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով