10:28  ,  28 ապրիլի, 2012

«Արսենալը» 17 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկ է արել «Ռենին»

Լոնդոնի «Արսենալը» 21-ամյա Յան Մ`Վիլային ձեռք բերելու նպատակով պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիական «Ռենին»: Գործարքի գումարը գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տեղում ընթացող «Ռենի» կիսապաշտպանի համար պայքարում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը», հաղորդում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում